Բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխվեն էլեկտրոնային հարթակ. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:47 13/06/2017
Հայաստան

Բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխվեն էլեկտրոնային հարթակ. Լևոն Մկրտչյան

«Մամուլից եմ տեղեկացվել ընտրությունների ու քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետի հետ կապված այդ իրադարձությանը»,-այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով  նշված պաշտոնում Աննա Ստեփանյանի նշանակմանը։

«Կրթության վարչության պետին նշանակում է քաղաքապետը, ես զրուցել եմ հետը, ասել է, որ մեր լավագույն մանկավարժներից է, որ տնօրեն է աշխատել»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է նախարարությունը պայքարելու գումարով ռեֆերատ ու կուրսային գրողների դեմ, քանի որ յուրաքանչյուր քայլափոխի տեսնում ենք նման հայտարարություններ:

«Աշխարհի որևէ երկրում սահմանափակում չկա, և բոլոր երկրներում կան հաստատություններ, որոնք նման ծառայություն են մատուցում: Օրենսդրորեն արգելել չենք կարող: Խնդիիրն այլ է, որին փորձում ենք լուծում տալ։ Օրինակ` դիսերտացիաների վերաբերյալ հատուկ ծրագիր ենք աշխատեցնում, երբ հատուկ սարքը ստուգում է, որ տեքստը արտագրություն չէ: Ուզում ենք, որպեսզի նման ծրագիր գործի նաև կուրսայինների և ռեֆերատների համար: Բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխվեն էլեկտրոնային հարթակ, և եթե սարքը պարզի` արտագրություն է, բնականաբար, տեղում անբավարար կստանան»,- ասաց նախարարը:

Placeholder