Բակո Սահակյանը կարևորել է Շուշիի համալսարանի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը
Քաղաքական
17:34 13/06/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանը կարևորել է Շուշիի համալսարանի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բուհի ուսումնական գործընթացին և հետազոտական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է բուհի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը՝ ընդգծելով տեսական և կիրառական մոտեցումների համադրման ավելի լայն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Բակո Սահակյանը կարևորել է Շուշիի համալսարանի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը