Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
Սպորտ
21:59 12/06/2017
Հայաստան

Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործել է շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն, սակայն  Կրամնիկն ընդունել է իր պարտությունը միայն 34-րդ քայլին: 

6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա – Կարյակին, Կարուանա– Անանդ և Գիրի – Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:

Placeholder
Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին