Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը
Տնտեսություն
20:33 13/06/2017
Հայաստան

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ  Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության  հեռանկարը  և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է նպաստեն կառույցի գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը:

Խորհուրդը քննարկել և ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկվող տեսլականին: 
 

Placeholder
Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը