Կառավարությունն անհատական մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր ներդրողի. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
16:23 14/06/2017
Հայաստան

Կառավարությունն անհատական մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր ներդրողի. Վաչե Գաբրիելյան

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել Տաջիկստանից ներդրողների հետ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին- այս մասին այսօր «Հայաստան-Տաջիսկտան»  գործարար համաժողովի բացման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Երկու երկրները լավ հնարավորություններ ունեն համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործական, ոսկերչության, գյուղատնտեսական ոլորտներում։ Մեր երկրում գործում է մասնավոր ներդրումների պաշտպանության օրենսդրությունը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ շատերն այս համաժողովի միջոցով կկարողանան բացահայտել Հայաստանը տնտեսական համագործակցության ներուժի առումով։

Տաջիկստանի հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան իր խոսքում նշեց, որ սա լավ հնարավորություն է երկու երկների ունեցած մեծ ներուժը զարգացնելու համար:

«Համագործակցությունը երկու երկների առջև մեծ հնարավորություններ կբացի: Մենք հետաքրքրված ենք երկու երկների միջև կապերի զարգացմամբ: Մենք կարող ենք որակյալ ապրանք արտադրել եվրոպական և ասիական երկրների շուկաներ արտահանելու համար», - ընդգծեց նա՝ բոլոր ջանքերը կներդնեն այս ամենի համար։

 

Placeholder
Կառավարությունն անհատական մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր ներդրողի. Վաչե Գաբրիելյան