Թենիսի Հայաստանի հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին
Սպորտ
18:21 14/06/2017
Հայաստան

Թենիսի Հայաստանի հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին

Այսօր, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաևՀայաստանի հավաքականը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է  Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն  Գևորգ Կարամանուկյանը:

Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից:

Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը և  Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է:

Մրցաշարը կշարունակվի մինչև հունիսի 17-ը:

 

Placeholder
Թենիսի Հայաստանի հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին