Ազգային Ժողովում արյուն են հանձնում
Առողջություն
11:26 14/06/2017
Հայաստան

Ազգային Ժողովում արյուն են հանձնում

Ազգային Ժողովի նիստերի դահլիճին կից կանաչ սրահում այս պահին անսովոր իրարանցում է: Սպիտակ խալաթով բժիշկներ են, ապակե սրվակներ, բուժպարագաներ:

Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր առավոտից  մեկնարկել է արյունատվության ակցիա: Որպես դոնոր մասնակցում են օրենսդիր մարմնի անդամներն ու աշխատակիցները:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ արյուն տալուց հետո մարդիկ բարիանում են: ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը կատակեց, ընդդիմութունն էլ կարող է արյուն տալ, դրա կորուստը չի ազդում ձայնի վրա:
















Թե ովքեր կարող են դառնալ արյան դոնորներ՝ կարդացեք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պահանջները:

Placeholder
Ազգային Ժողովում արյուն են հանձնում