ConverseQvota` ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը
Տնտեսություն
13:13 14/06/2017
Հայաստան

ConverseQvota` ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը

Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQvota ծառայության գործարկմամբ Բանկի  քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման  և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, ConverseQvota ծառայության շրջանակում  հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու է որպես մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկ: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով` օպտիմալացնել ծախսերը և  պլանավորել  ընտանեկան բյուջեն»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:

Բանկում ընդգծել են, որ ConverseQvota ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել «Վիզա Կոնկորդ», «Տաթև», «Լիբերթի» և «Գասա», «Սպուտնիկ» տուրիստական գործակալությունների և Fly Dubai  ավիաընկերության ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս, ներգնա ու արտագնա տուրիստական փաթեթ:

«Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ: Առաջիկա օրերին ConverseQvota ծառայության  գործընկեր կազմակերպությունների ցանկը կհամալրի  «Արմենիա» ավիաընկերությունը»,- ամփոփել են բանկում:

Placeholder
ConverseQvota` ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը