Քանի դեռ Ադրբեջանական  դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:25 15/06/2017
Հայաստան

Քանի դեռ Ադրբեջանական դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Առավոտ»

«Հակամարտությունը բռնկվելու հնարավորություն ունի։ Միաժամանակ  արձանագրեք, որ նոր իրավիճակ մեր կյանքում չկա։ Տարիներ շարունակ եղել է Ղարաբաղի չլուծված  խնդիրը և բանակցային գործընթացը, որը դոփում է  տեղում»,-«Առավոտ»-ի  հետ զրույցում  անդրադառնալով  Միջազգային ճգնաժամային  խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում» ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր  Արարատ Զուրաբյանը։

Նրա բնորոշմամբ՝ միջազգային հանրության համար ևս ակնհայտ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն  հակամարտության  ռազմական լուծում չեն տեսնում և նախընտրում են խաղաղ՝ բանակցային տարբերակը։

«Բայց քանի դեռ Ադրբեջանի  դիրքորոշումը  պահպանվում է, ռազմական  գործողությունների վերսկսման  վտանգ կա»,- նկատել է Զուրաբյանը։

Placeholder
Քանի դեռ Ադրբեջանական դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Առավոտ»