Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար
Տնտեսություն
11:21 15/06/2017
Հայաստան

Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր կարկտահարությունից տուժած համայնքների խնդիրներին:

Վարչապետը նշեց, որ հունիսի 12-ին հանրապետությունում կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսություններ:

Նա  ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասերի չափը:

Բացի այդ,Կարեն Կարապետյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք:

Հիշեցնենք՝  17/05/2017-ին ԱԻՆ-ում հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր. «Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում»:

Հիշեցնենք նաև, որ միայն անցյալ տարի միայն Արմավիրի մարզում հակակարկտային 12 նոր կայաններ տեղադրելու համար կառավարությունը հատկացրել էր 36 մլն դրամ։


 

Placeholder
Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար