ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերություններից  առնվազն երկուսը հետաքրքրված են ՀՀ-ում հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելով. «168 ժամ»
Օրվա մամուլ
09:30 15/06/2017
Հայաստան

ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են ՀՀ-ում հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելով. «168 ժամ»

«Մասնակից ամերիկյան ընկերություններից  առնվազն երկուսը հետաքրքրված են  հիդրոէներգետիկայով,  սակայն ծրագրերը պետք է մշակվեն ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու և արդյոք կոմերցիոն տեսանկյունից  կենսունա՞կ են, թե ոչ: ԱՄՆ դեսպանություն ու ԱՄՆ կառավարությունը  պատրաստ են կառավարության և միջազգային  ֆինանսական կազմակերպությունների հետ  քննության առնել  հիդրոէներգետիկայի առկա  հնարավորությունները»,- «168 Ժամ»-ի թղթակցին ասել է  ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան  Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  Հայաստանի հիդրոռեսուրսի օգտագործումը չի՞  հետաքրքրում  ամերիկյան ներդրողներին: 

Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանություն ու  ԱՄՆ կառավարությունը  շարունակում են Հայաստանի տարածաշրջանային  ավելի լայն ինտեգրման ուղիներ  փնտրել. «Մենք արդեն իսկ աջակցում ենք  էներգետիկ շուկան ազատականացնելու Հայաստանի ջանքերին,  որը Հայաստանի և Վրաստանի միջև հոսանքի  մեծածավալ վաճառքի  ու նաև Վրաստանի միջոցով  այլ շուկաներ դուրս գալու նախապայման է:  Էներգետիկայի ոլորտում արտադրության և առաջարկի բազմազանեցումը,  արդյունավետության մեծացումը, ժամանակի ընթացքում հոսանքի գնի  նվազումը հայ  սպառողների համար և  Հայաստանի էներգետիկ  անվտանգության  բարելավումը, մեր ընկալմամբ,  կարևոր ոլորտ է  Հայաստանի համար, ինչը նաև կարևոր հնարավորություններ է ստեղծում ամերիկյան ներդրողների ու ընկերությունների համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են ՀՀ-ում հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելով. «168 ժամ»