Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը
Սպորտ
10:33 15/06/2017

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35 մարմնամարզիկներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից:

Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի վրա վարժություններում: Ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան):

ՀՀ հավաքականի առաջատարներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:

Placeholder
Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը