Թբիլիսիում այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր  հայ կանայք
Սպորտ
13:28 15/06/2017
Հայաստան

Թբիլիսիում այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր հայ կանայք

Թբիլիսում ընթանում  է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը։ Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր կանայք։

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ խոցասուսեր զենքաձևի տղամարդկանց մրցաշարում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է։

Նույն զենքաձևում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ։ Ճկասուսերում մեր երեք սուսերամարտիկները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը նույնպես պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում։

Placeholder
Թբիլիսիում այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր հայ կանայք