ԱԳՆ-ն 11 ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:27 16/06/2017
Հայաստան

ԱԳՆ-ն 11 ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ. «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարության  ուռճացված գնումներին  անդրադառնալու  առիթներ շատ է եղել: Պարզվում է՝  մարտի 8-ին ընդառաջ  էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ  ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմանագիրը  կնքել է մարտի 7-ին՝  «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝  վճարելով ընդհանուր  715 հազար դրամ:  Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար  է Նալբանդյանը որոշել  մարտի 8-ին ընդառաջ  65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք  գնել է օտարերկրյա  կին դեսպանների կամ  դեսպանների կանա՞նց համար:

Placeholder
ԱԳՆ-ն 11 ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ. «Ժողովուրդ»