Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին. ՀԺ
Օրվա մամուլ
09:23 16/06/2017
Հայաստան

Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին. ՀԺ

Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր  Պուտինի՝ երեկ կայացած  «մեծ հարցազրույցի» ժամանակ  հարց է հնչել,  թե Արևմտյան  երկրների կողմից  Ռուսաստանի  դեմ կիրառվող  պատժամիջոցները ինչպես են անդրադարձել  երկրի տնտեսության վրա։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Պուտինը հարցին պատասխանել է  մեզ համար  արդեն հարազատ  դարձած ոճով. «Անդրադարձե՞լ են  մեզ վրա, թե՞ ոչ։ Այո անդրադարձել են։ Արմատապե՞ս են անդրադարձել, թե՞ ոչ։ Չեմ կարծում»,-ասել նա։

«Այս ոճը շատ հաճախ  կիրառում է ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը, որը բավականին երկար  տարիներ բարձր  պաշտոններ է զբաղեցրել  ռուսական խոշորագույն՝ «Գազպրոմ»  ընկերությունում։  Թերևս, արժե քրքրել արխիվները  և պարզել, թե ով է ումից  ընդօրինակել  հարցերին  պատասխանելու  այս ոճը՝ Կարեն Կարապետյանը  Պուտինի՞ց, թե Պուտինը՝ Կարեն Կարապետյանից»,-հավելել է թերթը:

Placeholder
Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին. ՀԺ