Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
16:00 16/06/2017
Հայաստան

Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիևում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ  այսօր տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձևում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր:

«Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։

Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։

Placeholder
Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում