Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից
Տնտեսություն
16:11 16/06/2017
Հայաստան

Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից

Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում  Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները: 

Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ հունիսիս 1-ի  դրությամբ,  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:

«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում  Բանկը տրամադրում է առավելագույնը  17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից  Երևանում սուբսիդավորվում է  2  տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը»,- տեղեկացնում են Բանկից։

Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ  հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով:

«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները,  բնակարանի ջերմամեկուսացմամբ  անցնել  էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ  այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս Բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույներից են:

Placeholder
Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից