Առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Վարդան Արամյան
Տնտեսություն
15:11 16/06/2017
Հայաստան

Առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Վարդան Արամյան

Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա գնահատմամբ,  առաջին եռամսյակի համար լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորել են 3,2 տոկոսը, ինչն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու են հասնել:

Նախարարի խոսքով, ՀՆԱ-ի աճին նպաստել է արդյունաբերությունը, ծառայություններն ու առևտուրը: 

Վ. Արամյանի ներկայացմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին  կազմել է  5,7 տոկոս,  4,5  տոկոսային կետը ծառայությունների աճի հաշվին,  2,4  տոկոսային կետը՝ արդյունաբերության,  իսկ գյուղատնտեսությունը, շինարարությունը  բացասական են գրանցել հինգ ամիսների ընթացքում:

Նախարարն ասաց, որ առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում չեն ակնկալում:

Վ. Արամյանն ավելացրեց, որ արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ. հինգ ամիսներին ունեցել են  16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը՝  14 տոկոսից  մի փոքր ավելի:

«Այսինքն՝ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը»,- հավելեց նախարարը:

Placeholder
Առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,5 տոկոս աճ. Վարդան Արամյան