Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության գործով 31 մարդու մահապատժի կենթարկեն
Իրավունք
14:46 17/06/2017
Աշխարհ

Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության գործով 31 մարդու մահապատժի կենթարկեն

Կահիրեի քրեական դատարանը երկրի գլխավոր մուֆտիին է ուղարկել գլխավոր դատախազի սպանության գործով 31 մեղադրյալի մահապատժի ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերը:

«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Եգիպտոսում գործող օրենքի համաձայն, մահապատժի վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի մուֆտիի կողմից: Վերջնական վճիռը կհրապարակվի հուլիսի 22-ին:

2015-ին երկրի գլխավոր դատախազ  Հիշամ Բարաքաթի սպանության գործով 67 մարդ է անցել: Նրանք մեղադրվում են սպանության նախապատրաստաման, իրականացման, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի անօրինական պահելու մեջ: Դատախազը սպանվել է  մեքենայի պայթեցման հետևանքով:

 

Placeholder
Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության գործով 31 մարդու մահապատժի կենթարկեն