Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
09:38 17/06/2017
Հայաստան

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝  գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հայ մարզիկը առավելության է հասել սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Placeholder
Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում