Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
Քաղաքական
12:43 17/06/2017
Տարածաշրջան

Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան

«Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը նորույթ չէ, այդպիսի մի հանրաքվե անցկացվել է նաև տարիներ առաջ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով, սակայն, անկախության  հանրաքվեն և անկախությունը դեռևս նույնը չեն:

«Հանրաքվեն կապված է արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների հետ, և անգամ հաջողված հանրաքվեն դեռ չի նշանակում, թե կհռչակվի անկախ Քուրդիստան: Ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ սրված է: Քրդական տարբեր կուսակցությունները լուրջ տարաձայնություններ ունեն՝ հատկապես հանրաքվեի անցկացման հարցում: Եթե բարզանիականները գտնում են, որ սա առավել քան հարմար պահ է, ապա քրդական շատ որոշ կազմակերպություններ հանրաքվեի անցկացման պահն աննպատակահարմար են գտնում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Բանախոսի համոզմամբ, Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա, մասնավորապես էկզիստենցիալ սպառնալիք կդառնա Թուրքիայի համար: Իսկ Թուրքիայի քրդական բնակչությունը, կամա թե ակամա, կներգրավվի հանրաքվեի նախընթաց և հետընթաց գործընթացներին:

Placeholder
Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան