Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
Առողջություն
16:26 19/06/2017
Հայաստան

Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում

«Հունիսի 17-ին Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն»,-այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ընդունման պահին ևս զինծառայողի  վիճակը ծանր կայուն է եղել:

«Ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում: Ընդունման պահին գիտակցությունը պահպանված էր, վիրահատական միջամտության կարիք հիվանդի մոտ չկա»,-ասաց Հովհաննիսյանը:

Placeholder
Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում