Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը»,-այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ն երկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:
«Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի:
Ըստ աղբյուրի, ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ:
Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»: