Հրաչյա Չանդիրյան. Լև Սարգսյանի մկանները քարացել էին
Սպորտ
15:12 19/06/2017
Հայաստան

Հրաչյա Չանդիրյան. Լև Սարգսյանի մկանները քարացել էին

«Մեր ջրացատկորդների արդյունքը բավարար եմ համարում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը՝ գնահատելով մարզիկների մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։

Մարզիչը դժգոհ չէ, բայց գիտի՝ իր սաներն ավելին կարող էին:

«Վլադիմիրն անհատական աշտարակացատկում իր վեց ցատկերից մեկը ձախողեց։ Եթե լավ կատարեր՝ կարող էր երեք հորիզոնականով ավելի բարձր տեղ զբաղեցնել։ Նախնական փուլում Վլադիմիրն ավելի բարձր միավորներ էր վաստակել»,-ասել է նա:

Հ. Չանդիրյանը նշել է, որ նույն մրցաձևում Լև Սարգսյանն անհաջող ելույթ է ունեցել  և  եզրափակիչ դուրս չեկավ։

«Պատճառն այն է, որ Լևի մկանները քարացել էին։ Նա նույնիսկ չէր կարողացել նախավարժանք կատարել։ Իսկ սինքրոն ցատկում տղաներին խանգարեց Ազատի վնասվածքը»,- ասել է  Հրաչյա Չանդիրյանը։

Կիևում կայացած Եվրոպայի առաջնությունում 10 մ աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը 9-րդն տեղն էր զբաղեցրել, իսկ սինքրոն ցատկում Հարությունյան եղբայրները 6-րդն էին։

Placeholder
Հրաչյա Չանդիրյան. Լև Սարգսյանի մկանները քարացել էին