Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. Տուլայի վթարից բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:
«Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի»,-հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք, որ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը, որում եղել է 20 ուղևոր: