Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
10:22 19/06/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են։ Գազետա.ռու-ն հաղորդում է, որ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,19%-ով՝  կազմելով  44,55  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան  ֆյուչերսներն էլ նվազել են 0,16%-ով՝ հասնելով բարելի համար 47,21 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազում են