Բակո Սահակյանն ընդունել է ՀԷՑ ընկերության ղեկավարներին
Տնտեսություն
14:14 19/06/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանն ընդունել է ՀԷՑ ընկերության ղեկավարներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ,  հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է ՀԷՑ ընկերության ղեկավարներին