Ֆոտիու Ֆոտիս. Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում
Քաղաքական
14:56 19/06/2017
Հայաստան

Ֆոտիու Ֆոտիս. Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում

«Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաև ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում»,- այս մասին Երևանում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության  նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:

Նա այսօր Սփյուռքի նախարարությունում մասնակցել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  Ֆոտիու Ֆոտիսը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը պատմական և մշակութային կապեր ունեն:

«Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու,  համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաև Կիպրոսի Նախագահի և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար»,-ասել է նա, ապա հույս հայտնել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաև Հունաստանի մասնակցությամբ:

Placeholder
Ֆոտիու Ֆոտիս. Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում