17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա
Սպորտ
17:42 19/06/2017
Հայաստան

17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա

Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում պատանի հայ պատանի շախմատիստները հիանալի հաջողությունների են հասել:

«Հայկը Մարտիրոսյան, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արման Միքայելյանը լրացրեցին գրոսմայստերի նորմը: Նման երիտասարդ տարիքում այդ նորմը լրացնելը բավականին մեծ հաջողություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

Արդեն հոկտեմբերին Հայկը Մարտիրոսյանին կշնորհվի գորսմասյետրի բարձրագույն տիտղոս:

«Սա շատ բարձր նվաճում է, Հայկը 17 տարեկան է ընդամենը: Հայաստանի պատմության մեջ նա կլինի երկրորդը: Իրենից վաղ տարիքում միայն Սամվել Տեր-Սահակյանն է այդ տւտղոսին արժանացել՝ 15 տարեկանում»,-ասաց նա:

Մ. Անդրիասյանն ասաց, Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշարում չորս պատանի շախմատիստներ հասել են նման բարձր նվաճման:

«Երբ առաջին խաղը լավ եմ խաղում, մրցաշարն ինձ համար շատ լավ արդյունքով է վերջանում»,-ասաց Հայկը, ավելացնելով, որ խաղերի ընթացքում վստահ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա