Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
Առողջություն
16:35 19/06/2017
Հայաստան

Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է

Մոտ մեկ ու կես ժամ առաջ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ է տեղափոխվել  վիրավորում ստացած զինծառայող Յուրի Արմենի Զաքարյանը: Լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ նա ունի գլխի թափանցող հրազենային վիրավորում:

«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Գիտակցությունը բացակայում է, գտնվում է  ապարատային շնչառության տակ: Հետազոտությունների արդյունքներից ելնելով՝ վիրահատական միջամտության կարիք չունի»,-ասաց նա:

Գ. Հովհաննիսյանի խոսքով, Յուրի Զաքարյանը Ստեփանակերտի հոսպիտալում արդեն վիրահատվել է:

«Նա վիրավորվել է հունիսի 17-ին, մեզ մոտ տեղափոխվել է այսօր՝ հունիսի 19-ին»,-ասաց նա:

Placeholder
Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է