Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
Իրավունք
16:43 20/06/2017
Աշխարհ

Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նկատմամբ։

Sports.ru-ն գրում է, որ պորտուգալացի մարզիչը, ով ներկայումս  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է ղեկավարում, մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ։

Հաղորդվում է, որ 2011-ից 2012 թվականների ընթացքում 54-ամյա Մոուրինյուն խուսափել է 3.3 միլիոն եվրոյի չափով հարկերից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել՝ հարկերից խուսափելու համար մեղադրանքից հետո։

Placeholder
Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ