ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Մովսես Հակոբյանին կփոխարինի Օնիկ Գասպարյանը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:19 20/06/2017
Հայաստան

ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Մովսես Հակոբյանին կփոխարինի Օնիկ Գասպարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրայինի  նոր  փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ  Մովսես Հակոբյանը  կազատվի զբաղեցրած պաշտոնից և  նրա փոխարեն կնշանակվի  գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

«Ըստ ամենայնի՝  հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը  հունիսի 15-ին Գասպարյանին նշանակել է  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու  Հակոբյանի հետագա  ճակատագիրը,  առայժմ  հայտնի չէ:  Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային  կորպուսի հրամանատար»,-մեկնաբանել է թերթը:

Placeholder
ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Մովսես Հակոբյանին կփոխարինի Օնիկ Գասպարյանը. «Ժողովուրդ»