Արա Բաբլոյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Օրվա թեմա
15:03 20/06/2017
Հայաստան

Արա Բաբլոյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը և արդյունքները:

Հիշեցնենք, որ Արցախում հակառակորդի կրակոցից աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո  տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։

Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։

Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։





Placeholder
Արա Բաբլոյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն