Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ
Քաղաքական
11:28 20/06/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ

Կոնվերս Բանկը՝ հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ  ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback:

«Կոնվերս Բանկը կարևորում է հաճախորդներին որակյալ  և մատչելի ծառայությունների տրամադրումը և խրախուսում  է անկանխիկ  գործարքների աճը:  Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտի  մի շարք ընկերությունների հետ՝  ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում Բանկի քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել  10-50 % զեղչերից, ինչպես նաև  բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից»,-այս մասին տեղեկացնում են  Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը իր քարտապաններին մինչև 25 տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:

«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,- հայտնում են Բանկից՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Ակցիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ benefits.conversebank.am և benefits.conversebank.am

Placeholder
Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ