Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը
Տնտեսություն
12:00 20/06/2017
Հայաստան

Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք  է կատարել «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը:

Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորել օդանավի առաջին ուղևորներին:

ՔԱԳՎ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Placeholder
Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը