ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Սպորտ
09:35 20/06/2017
Հայաստան

ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում  նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանը,  49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել։

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի չորս ներկայացուցիչ: Այսօր ռինգ կելնեն և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Placeholder
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է