«Մեր Գյուղը» ՝ փառատոն Արցախի ու Հայաստանի գյուղական կյանքի մասին, որ կգրավի զբոսաշրջիկներին ու տեղացիներին
Տնտեսություն
15:32 20/06/2017
Հայաստան

«Մեր Գյուղը» ՝ փառատոն Արցախի ու Հայաստանի գյուղական կյանքի մասին, որ կգրավի զբոսաշրջիկներին ու տեղացիներին

Հունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկության շրջանակներում։
Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել  ամենամյա փառատոն- տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։

Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկմանը  մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։

«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,- իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը,  որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:

«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը  ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել  է  «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։

Placeholder
«Մեր Գյուղը» ՝ փառատոն Արցախի ու Հայաստանի գյուղական կյանքի մասին, որ կգրավի զբոսաշրջիկներին ու տեղացիներին