ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի
Քաղաքական
12:51 20/06/2017
ԼՂՀ

ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական դժվար միջավայրում շատ լավ աշխատանք են կատարում: ԵՄ-ն աջակցում է  նրանց աշխատանքին: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում հակառակորդի գնդակից չորս հայ զինծառայողի զոհվելու փաստին:

«Մի քանի օրից՝ հուլիսի սկզբին, Հայաստան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նրա այցելությունը հաստատում է, որ մենք կարևորում ենք և մտահոգ ենք ենք իրավիճակով: Մենք հավատում ենք, որ հիմնական դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն դրսևորել խաղաղության գործընթացին՝ այդ թվում՝ հակամարտության կարգավորմանը հաջորդող ժամանակաշրջանում:

ԵՄ-ն մտահոգված է այս իրադրությամբ: Կյանքի կորուստն իհարկե սարսափելի է, նրանք երիտասարդներն էին, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել: Թույլ տվեք իմ կարեկցությունը հայտնել զոհերի ծնողներին: ԵՄ-ն հավատում է, որ տարածաշրջանի և Հայաստանի խաղաղ զարգացումն առաջնարհերթություն է»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

Placeholder
ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի