Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
Քաղաքական
12:30 21/06/2017
Հայաստան

Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ

Ազգային Ժողովում կառավարության առաջիկա տարիների ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանից «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ցանկացավ լսել հետագայում կառավարությունը ղեկավարելու վերաբերյալ հայտարարություն: Մինչ այդ նման հարց ուղղել էր նույն խմբակցությանից Էդմոն Մարուքյանը:

«Այնպիսի տպավարություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկում են Սերժ Սարգսյանին «համոզել, որ նա այնուամենայնիվ փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Ես ուզում եմ հասկանալ, դուք այդ «համոզողների» թվո՞ւմ եք, թե ՞ ոչ: Եվ կհամաձայնվե՞ք ասենք, 2018-ի կառավարության կազմում լինել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար կամ չգիտեմ այլ նախարար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետ լինել չլինելու մասին Կարապետյանի հայտարարությունը Փաշինյանը պատրաստ է գրի առնել, որպեսզի «այս հարցում հասկանան, հստակություն ունե՞ն, թե ոչ»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հարցը կոռեկտության դաշտում է:

«Ես դրա համար ուզում եմ ճիշտ հասկացված լինել: Ես չեմ կարող պնդել, որովհետև հենց դա պնդում ես, միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ: Էս պատասխանը բավարա՞ր է»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հարցի՝ Սերժ Սարգսյանին համոզելու հատվածին, Կարապետյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, համոզողներ կա՞ն, թե՞ չկան: Ես համոզողների մեջ չկամ»:
 

Placeholder
Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ