Նորածին հնգյակից երկու փոքրիկները քաշ են հավաքել. ՀԺ
Օրվա մամուլ
09:15 21/06/2017
Հայաստան

Նորածին հնգյակից երկու փոքրիկները քաշ են հավաքել. ՀԺ

Նորածին հնգյակից երկու փոքրիկները, որոնք դեռևս գտնվում են հիվանդանոցում,  իրենց լավ են զգում:  Նրանք բավական քաշ են հավաքել և կերակրվում են առանց զոնդի՝ կաթի շշով:  ՀՀ գլխավոր նեոնատոլոգ  Պավել Մազմանյանը «Մոր և մանկան  առողջության պահպանման  գիտահետազոտական կենտրոնում»  գտնվող աղջկա մասին «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ  նա լավ վիճակում է:  Արդեն ունի 1 կգ 500 գրամ քաշ,  այն դեպքում, երբ  ծնվելուց հետո 800 գրամ է  կշռել:  Բայց թե երբ  երեխան դուրս կգրվի,  առայժմ չի նշում:

«Վիճակը կայուն է,  դրական դինամիկա կա»,- «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնում  գտնվող փոքրիկի մասին թերթի հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն  Նոկոլայ Դալլաքյանը:  Նա ևս դժվարացել է  նշել, թե  փոքրիկ աղջնակին, որի քաշը  նույնպես մի քանի հարյուր գրամով  ավելացել է,  երբ դուրս կգրեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Նորածին հնգյակից երկու փոքրիկները քաշ են հավաքել. ՀԺ