Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
Քաղաքական
10:41 21/06/2017
Հայաստան

Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք

«Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում»,-այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագիրը:

Նրա խոսքով, նման երկրները կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածության, օր ու գիշեր աշխատելով, զրկանքներ կրելով, իրենց գործի նկատմամաբ ունեցած հավատով հասնել զարգացման բարձր մակարդակի:

«Ուզում եմ ռեալիստ լինենք, և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակն ու արդյունավետությունը, եթե նվիրվենք մեր գործին:

Placeholder
Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք