Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը հավանության տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից, մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները, հստակ պատկերացում ենք մեր ներկան, գիտենք ինչ խնդիրներ, հնարավարություններ ունենք, ունենք ապագայի հստակ տեսլական»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում բարձրացնում են խնդիրները, ներկայացնում են առարկայական բարեփոխումների ծրագիր:Վարչապետը նշեց, որ Հայաստանը գտնվում է աշխարհքաղաքական բարդ իրավիճակում, սահմանների 83 տոկոսը փակ է, միայն 17 տոկոսն է բաց:
«Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական իրադարձություններից: Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա ասաց, որ կան նաև ներքին խնդիրնեը, բոլորը քաջատեղյակ են:
«Ես այս ամենը թվարկում եմ, ոչ թե հուսալքելու, այլ հավասելու, որ մենք բոլորս պատկերացնում ենք իրականությունը։ Կյանքի որակ փոփոխող ծրագիր է»,- ընդգծեց նա:
Կ. Կարապետյանի խոսքով, ծրագրում մանրամասն ներկայացում են իրենց տրամաբանությունը, գործողություններն ու անելիքները: Կառավարության ղեկավարն ասաց, որ ծրագրի կազման ընթաքում ունեցել են քննարկումներ, խորհրդակցել են մասնագետների հետ, ունեցել են բուռն քննարկումներ:
«Անվտանգ, արդար, անկախ, խելացի Հայաստան ունենալու տեսլականն է ծրագրի հիմքում»,- նշեց նա: