Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և մտել քառորդ եզրափակիչ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Տոնականյանը միաժամանակ ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիր:
Նախօրեին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: