Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
Սպորտ
12:39 21/06/2017
Հայաստան

Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև  հրում վարժությունում`  գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը  4-րդն էր (98 կգ):

Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):

Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը:

Placeholder
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում