Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետության դիմորդները վաղը կհանձնեն վերջին միասնական քննությունը՝ «Ռուսաց լեզու» առարկայից։
«Քննությանը կանցկացվի մարզերի և Երևանի մեկական քննական կենտրոններում, կմասնակցի 548 դիմորդ»,- Panorama.am-ին հայտնեց ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ռուսերենից քննություն էր հանձնել 591 դիմորդ, առարկայից 20 միավոր ստացող չէր եղել։ Դիմում հայտերի ընդունելության երկրորդ փուլը կսկսվի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայող դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող մեր քաղաքացիները։