Հայ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը
Աշխարհում
15:13 22/06/2017
Հայաստան

Հայ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը

Հուլիսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնեց, որ միջազգային մրցաշարից հետո Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Հուլիսի 7-ից 9-ը կմրցեն տղամարդիկ և կանայք, հուլիսի 11-ից 13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն:

Հուլիսի սկզբին կկայանա նաև լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար:

Լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի

Placeholder
Հայ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը