Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները թեժ են լինելու. «Հրապարակ»
Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ։ Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցություն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև։ Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ։
Օրերս «Հրապարակ»-ի թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր․ ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: