Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լալա Մինասյան-Միսկարյանը «Սիրիական օրագիր» գրքում պատմել է ժողովրդի տառապանքի մասին
Սիրիահայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին ներկայացրել է «Սիրիական օրագիր» հայալեզու գիրքը Հալեպի՝ ահաբեկիչների կողմից շրջափակման ընթացքում բնակիչների տառապանքների մասին:
«Ես գրել եմ քաղաքում հենց պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին: Աշխարհը պետք է իմանա այն անհավատալի ցավի մասին, որն ապրել են հասարակ սիրիացիները, երբ Հալեպ մուտք գործեցին ահաբեկիչները»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Մինասյան-Միսկարյանը:
Հեղինակից մահը, բառի բուն իմաստով, երկու քայլ հեռավարության վրա է եղել. Հալեպի հայկական թաղամասում գտնվող նրա բնակարան արկ է ընկել:
Լալա Մինասյան-Միսկարյանը նշել է, որ «Սիրիական օրագիր» 200 էջանոց գիրքը լույս է տեսել Լիբանանում 700 օրինակով: