Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի արտահերթ նիստում 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագիրը:
Նախքան քվեարկությունն ունեցած ելույթներում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք միանշանակորեն և աներկբա դեմ են քվեարկելու ծրագրին:
Միքայել Մելքումյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս ծրագրին:
«Մենք կողմ ենք քվեարկելու և հաջողություն ենք ենք մաղքում կառավարությանը հետագա աշխատանքների համար»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. « Լավատեսությամբ ներշնչված գործնական ծրագիր է, մենք հավատում ենք այս լավատեսությանը»: