Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում
Մշակույթ
13:33 22/06/2017
Հայաստան

Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում

Հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-Ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, նախագծի կազմակերպիչներն են՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:

Հայ-Ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները:
Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վա­լանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝  Լիոնում:

Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախագծի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ Հայաստանից ժամանաց առաջատար մասնագետների միջոցով, ինչպես նաև գիտաճա­նա­չողական այցելություններ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մշակութային օջախներ:

Հայ-Ֆրանսիական մանկական նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խա­չա­տրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:

Placeholder
Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում